Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայատանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Լավրովին դիվանագիտական աշխատակիցների օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի վերաբերյալ՝ փոխադարձաբար տրամադրվածություն հայտնելով ամրապնդել Մոսկվայի և Երևանի միջև գործակցությունը:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Ռուսական կողմը շեշտադրել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրկանացման շուրջ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը, այդ թվում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի շրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատում և սահմանագծում, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցում, ինչպես նաև հանրային գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ