Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները անչափահասի գլուխը հագուստով փակել են, ծեծել, ոտքերը դրել նրա վրա. ավելի ուշ ծեծել են նաեւ անչափահասի փաստաբաններին

Փետրվար 10,2023 14:38

Փաստաբաններ Էմմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանն այսօր ծեծի են ենթարկվել Էրեբունու ոստիկանության բաժնում իրենց մասնագիտական գործունեության ընթացքում:

Նշված փաստաբանները ոստիկանության բաժնում այսօր իրենց անչափահաս վստահորդի ու Էրեբունու ոստիկանության բաժնի օպերլիազորներից մեկի առերես հարցաքննությանն էին մասնակցում: Նախօրեին փաստաբանների վստահորդին, ինչպես ինքն է պատմել,  բիրտ ուժի կիրառմամբ բաժին էին բերման ենթարկել, բաժնում խոշտանգել, հագուստով գլուխը փակել, ծեծի ենթարկել, ոտքերը դրել նրա վրա: Այս դեպքով այսօր առերես հարցաքննության ժամանակ, ըստ փաստաբանների, օպերլիազորը դեպքի այդ մանրամասները լսելուց հետո բավականին լարվել է, ագրեսիվացել:

Էրեբունու Ոստիկանության բաժնում, ոստիկանների ներկայությամբ փաստաբան Ավագյանի նկատմամբ հոգեբանական ճնշում են փորձել գործադրել, նրան ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, ապա սադրանքի արդյունքում նրան դուրս են հանել ու ոստիկաններով հարձակվել, հայհոյել, ծեծի ենթարկել: Երբ ծեծի ձայներից առերեսման սենյակից դուրս է եկել մյուս փաստաբանը՝ Անանյանը, հորդորելով բոլորին հանգստանալ,  ոստիկանները  նրան էլ են հայհոյել ու ծեծել:

փաստաբան Էմմանուել Անանյանը

փաստաբան Մարզպես Ավագյանը

Դեպքի վայր ժամանած փաստաբանների պալատի նախագահին էլ ոստիկանները տեղում փորձել են արդարանալ՝ պարզաբանելով, թե փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, իսկ իրենք իրավունք ունեն պատժել:

Փաստաբանների շահերը ներկայացնող փաստաբան Հրանտ Անանյանն էլ  պարզաբանեց, որ փաստաբանների վստահորդի հետ առերեսվող օպերլիազորի մոտ, ըստ էության, լարվածություն է կուտակվել առերեսման ժամանակ, երբ փաստաբանները հարցեր են ուղղել օպերլիազորին՝ դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանն ուղղված: Անանյանը պատմեց, որ հարցաքննության ժամանակ դռան մոտ հավաքված են եղել մոտ 10 օպերլիազոր, այն դեպքում, որ այնտեղ չպետք է լինեին, եւ դեռ միջանցքներից են փաստաբաններին վիրավորել, նրանց հասցեին անհարգալից արտահայտություններ արել: Իսկ  ավելի ուշ, երբ առերեսվող  օպերլիազորն է դուրս եկել սենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանի հասցեին արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ է  թույլ տվել, հետո հարձակվել նրա վրա:

Ոստիկանությունից դեռեւս չեն արձագանքում այսօր Էրեբունու ոստիկանության բաժնում օպերլիազորների կողմից փաստաբաններ Էմմանուել Անանյանի եւ Մարզպետ Ավագյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ նրանց ծեծի ենթարկելու դեպքին:  Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք նշված օպերլիազորի լիազորութունները կասեցվել են, ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ որեւէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել, դեպքին կանդրադառնան ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե իրական խոսքերով գնահատական տամ էդ …. վաստակների արարքին, ապա ենթադրում եմ, մեկնաբանությունս կհամարվի վիրավորական և չի տպագրվի։ Իսկ եթե գրեմ ամենամեղմ բառերով – անբարոյականի վաստակների արարք, իրենց անբարոյական ղեկավարներով, կարող է? այս դեպքում տպագրվի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728