Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում ենք կառուցել «Հերոսների պուրակ». Բերդի համայնքապետ

Փետրվար 10,2023 14:59

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում այս պահին ընթանում են բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր:

Սահմանապահ  6  բնակավայրում՝ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր  և Չորաթան գյուղերում կառուցվում է ընդհանուր 40 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանց: Չինարիում իրականացվում են ոռոգման համակարգի արդիականացման, այդ թվում՝ պոմպակայանի կառուցման աշխատանքներ:

Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ 2023թ-ին նախատեսված սուբվենցիոն ծրագրերից կարեւորում է Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն,  Արծվաբերդ բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները, համարելով այն համայնքի կարեւոր հիմնախնդիրներից մեկը: «Եվս մեկ կարևոր նախաձեռնություն է Բերդ քաղաքում «Հերոսների պուրակի» կառուցումը: Ծրագրով նախատեսում ենք հիմնանորոգել Բերդի կենտրոնական զբոսայգին, որը չի նորոգվել խորհրդային տարիներից հետո: Զբոսայգում կկառուցվի շրջանաձև քայլուղի, կտեղադրվեն նստարաններ: Այնուհետև հանրային լսումների միջոցով,մասնագետների ներգրավմամբ կորոշվի ինչպիսի հուշարձան կամ հուշակոթող պետք է տեղադրվի զբոսայգում` ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների: Սուբվենցիոն ծրագրով կբարեկարգվի ևս 2 զբոսայգի»,-նշեց Աստղիկ Հակոբյանը:

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը` Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728