«Վերջերս իմացա, որ բավականին լուրջ խնդիրներ կան վերելակների հետ կապված։ Սպիտակում վերելակների գործարան է եղել։ Առաջարկեցի տեղեկանքներ տալ, թե որտեղ ինչ մակարդակի աշխատանք է արվում, ովքե՞ր են ավելի որակով արտադրում, մետաղական մասերն ու էլեկտրոնիկան որտեղի՞ց են բերում, ո՞ր արտադրողներն են խոտաններ ունենում, որքանո՞վ կարող ենք փոխարինող դառնալ ներմուծողներին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա նշեց, որ հատկապես վերջին տարիներին փոխադրումների ծախսերն ավելացել են, իսկ այս դեպքում խոսքը ծանր ապրանքների մասին է․ «ՀՀ փոխադրելու համար հարյուր հազարավոր, միլիոնավոր դոլարներ են վճարվում։ ՀՀ-ում հնարավոր է ունենալ վերելակների գործարան։ 6-7 ամսում որակով արտադրանք կտան»,-համոզմունք հայտնեց Խաչատուր Սուքիասյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Արտադրության կազմակերպման ու կառավարման գործընթացներից…
պատկերացում չունեն