Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը. Գասպար Կարապետյան

Փետրվար 10,2023 13:53

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որում կարևոր անդրադարձներ կան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

            Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջպետական ​​սահմանների խախտումները և ընդգծում զինված ուժերը սկզբնական դիրքեր վերադարձնելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովը նկատում է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիան կապված չէ Արցախյան հիմնախնդրի հետ:

            Զեկույցը վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղ համաձայնությունը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Զեկույցում, իբրև Ղարաբաղյան հակամարտության բուն պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրը։  

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածին՝ զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Ինչպես 2021 թվականի մայիսի 20-ին ընդունված ԵԽ բանաձևում, այնպես էլ ներկա զեկույցում, Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել իր վերահսկողության տակ գտնվող բոլոր հայ ռազմագերիներին։ Զեկույցում կարևորվում է նաև միջազգային մարդասիրական կազմակերպություններիի, հատկապես ՄԱԿի մուտքը Արցախ։

Զեկույցով կոչ է արվում երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով ընդունված զեկույցը, նկատել է. «Զեկույցը ներառում է առանցքային կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կայուն խաղաղությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկիկի եզրափակիչ ակտի, մասնավորապես երեք հայտնի սկզբունքների, ներառյալ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոծման իրավունքը։ ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ու Եվրոպայում գործող բոլոր հանձնախմբերը հանձնառու են շարունակել աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728