Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Սուքիասյան, տնտեսական հարցեր քննարկելիս, դահլիճի այս կողմում նստեք»․ Արթուր Խաչատրյան

Փետրվար 10,2023 13:46

«Ryanair»-ը Հայաստան եկած խոշոր ավիաընկերություններից էր, բայց «ծիկ» արեց ու գնաց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այս բնորոշումն այսօր ԱԺ նիստում բանավեճի առիթ հանդիսացավ։

Նախ, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ, առհասարակ, ավիաընկերությունների միջեւ շատ մեծ մրցակցություն կա․ «Ամեն ինչ պետք է անել, որ ազգային ավիաընկերություններ լինեն, որոնք մրցում են աշխարհի խոշոր կազմակերպությունների հետ։ Եթե շատ եք ուզում, որ այդ կազմակերպությունները գան եւ հայկական ազգային փոխադրողներին ճնշեն, ապա հակառակ տրամաբանությունն է ստացվում»։

Հետո ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը նշեց, որ հայկական հինգ ավիաընկերությունների մրցակցության արդյունքում այսօր ունենք բյուջետային հնարավորություններ՝ մատչելի գներով թռիչքներ կազմակերպելու․ «Դա գովելի է։ Կարծեմ՝ շուտով 6-րդն էլ մուտք կգործի»։

Ապա Արթուր Խաչատրյանն արձագանքեց Խաչատուր Սուքիասյանին․ «Պարոն Սուքիասյան, երբ տնտեսական հարցեր ենք քննարկում, ինձ մեկ-մեկ թվում է, որ դահլիճի այս կողմում պետք է նստեք։ Որովհետեւ երբ «Ryanair»-ը մտավ ՀՀ, բոլորը գոհ էին, եւ դահլիճի այս կողմն էր միայն ասում, որ քաղավիացիայի քաղաքականության հետեւանքով դեպի Եվրոպա հայկական ավիաընկերությունների թռիչքն արգելվել է։ Փոխանակ այդ հարցը կարողանաք լուծեք, ասում եք՝ եկավ։ Եկավ, կաթի վրայի սերը սրբեց տարավ, իսկ մեր ավիաուղիները չկան։ Դրա համար եմ ասում՝ դահլիճի այս կողմում նստեք»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728