«Երեկ եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է զեկույցներն Ադրբեջանի եւ Հայաստանի մասին։ Դրանք շուտով կհրապարակվեն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր այս մասին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Զեկույցներում խստորեն դատապարտվել է սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը»,-հայտնեց Արման Եղոյանը։
Նա նաեւ նշեց․ «ՀՀ-ի մասին զեկույցում գովասանքի են արժանացել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները տարբեր ոլորտներում, եւ այն կամքը, որն առաջ է տանում այդ բարեփոխումները՝ չնայած բոլոր դժվարություններին։ Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր լումա են ունեցել այս գործում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ