ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«ԵՄ-ի հետ համատեղ`Ֆրանսիան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության զարգացման ջանքերում, այդ թվում` ԵԱՀԿ շրջանակներում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին վերականգնել անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը»,- նշված է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության թվիթերյան գրառման մեջ:
Aux côtés de 🇪🇺, 🇫🇷 continuera de contribuer aux efforts pour favoriser le dialogue entre 🇦🇲 & 🇦🇿, y compris dans le cadre de l’@OSCE. 🇫🇷 appelle 🇦🇿 à rétablir la libre circulation le long du corridor de #Latchine, bloqué depuis le 12 décembre dernier. #humanitaire pic.twitter.com/RZQXmlyYgV
— La France à l'OSCE 🇫🇷🇪🇺 (@RP_France_OSCE) February 9, 2023