Դատարանի որոշմամբ` ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացվեց։ Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Օգոստոսի 14-ից՝ դատարանի որոշմամբ Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգում կազմակերպելու կասկածանքով։
Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը միանշանակ բողոքարկվելու է և շեշտեց,որ դատարանի որոշումը անհիմն է:
Կարդացեք նաև
Լուսանկարը` Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից