Ermenihaber.am. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը աղետի գոտուց տեղեկություններ է հայտնում հայ փրկարարների աշխատանքի մասին։
Փայլանը հայտնում է, որ Հայաստանից ժամանած և Ադիյաման քաղաքում աշխատող փրկարարական ջոկատը փլատակներից առայժմ դուրս են բերում անշնչացած մարմիններ և, ցավոք, վիրավորներ դեռ չեն հանդիպում։
Պոլսահայ պատգամավորը Twitter-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են հայ փրկարարներն առաջին դիակը դուրս բերում քարաբեկորներից և հանձնում սգացող հարազատներին։
Կարդացեք նաև
Ermenistan kurtarma ekibi ilk enkazdan maalesef cenazeleri çıkardılar. pic.twitter.com/TRsGMevNNX
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) February 9, 2023
դեհ, վաղը կ’ասեն՝ փլատակներին տակ դուք սպաննեցիք, յետոյ դուրս բերեցիք !