Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխման համար առայժմ լավագույն տարբերակը Հոլանդիայի ՊՍՎ-ն է:
«Ինձ թվում է, որ Սպերցյանը հիմա պատրաստ է տեղափոխվելու Եվրոպա: նա 22 տարեկան է, ինչն ավելի ուժեղ լիգա տեղափոխվելու եւ այնտեղ հարմարվելու լավագույն տարիքն է: ՊՍՎ-ն լավ տարբերակ է: Հոլանդիայի առաջնությունը միջին մակարդակի է, բայց լավ շուկա ունի: Այնտեղից ֆուտբոլիստները տեղափոխվում են թոփ-5 լիգաներ: Սպերցյանի խաղը համապատասխանում է հոլանդական դպրոցին:
Էդուարդը պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որպեսզի խաղային պրակտիկա ձեռք բերի, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին: Դրա համար ամեն բան պետք է անել քայլ առ քայլ: Անգամ Հենրիխ Մխիթարյանն է քայլ առ քայլ առանց շտապելու տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ: Ես նրանց միջեւ համեմատություն անցկացնել չեմ ցանկանում:
Սպերցյանը որակյալ ֆուտբոլիստ է եւ հաստատ նա էլ կարող է Հայաստանի հավաքականում առաջատար դառնալ: Նա ներուժ ունի, սակայն ֆուտբոլիստի առաջընթացը միայն տաղանդով չէ պայմանավորված»,- Վարդան Մինասյանի խոսքերը մեջբերել է Metaratings-ը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ