ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին՝ ասելով․ «Պարոն Մամիջանյան, ես ձեզ հիշում եմ 2011թ․-ից, երբ երիտխորհրդարանում մի պատանի աշխուժակ․․․մի լարվեք, աշխուժակ նշանակում է ակտիվիստ։ Նորմալ հայերեն բառ է։ Երբ թատերական ժեստերով այստեղ ժանգլյորություն եք անում, պետք է կարողանաք նաեւ լսել։ Ձեր մասին նաեւ հիշում եմ, որ այս տարածաշրջանում Արմեն Աշոտյան դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք։ Մարդ, որն իմ մոտ միշտ տպավորվել է հետեւյալով, որ իր կյանքի նպատակն է դառնալ Արմեն Աշոտյան։ Թե ինչ պիտի լինի դրանից հետո, չեմ կարող ասել»։
Հայկ Կոնջորյանն այսքանով ելույթն ավարտեց։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Ահա տեսաք ինչ է լինում, երբ պատգամավորները սկսում են իրար անձնավորել։ Առաջարկում եմ անձը քննարկելուց ձեռնպահ մնալ։ Որովհետեւ այստեղ կարծես ոչ մեկ էլ սուրբ չի, բացի ինձանից իհարկե»։
Հ․Գ․ Հայկ Կոնջորյանը միակը չէ, որ կարծում է, թե Հայկ Մամիջանյանը երազում է Արմեն Աշոտյան դառնալ։ ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պապոյանը եւս մի առիթով ակնարկել էր այդ մասին։ Ընդ որում, Գեւորգ Պապոյանը նախկին ՀՀԿ-ական է, եւ Հայկ Մամիջանյանի վկայությամբ՝ դեռեւս ուսանող ժամանակ հերթ էր կանգնում՝ Արմեն Աշոտյանի ձեռքը սեղմելու համար։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Էս մեծախոսիկին նայեք: Մարդանման չեն, մարդահավան էլ չեն: