Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանն իրենց բոլոր կառավարման տարիներին ՌԴ նախագահներին գումարային առումով այդքան շնորհակալություն չեն հայտնել, ինչքան Փաշինյանը՝ վերջին չորս տարում»․ Հայկ Մամիջանյան

Փետրվար 09,2023 19:15

«Տիկին Բադալյանը խոսում էր բարոյականությունից։ Ուզում եմ հիշեցնել, կներեք, ձեր Փաշինյանն է ասել՝ «դրանց բոլորին պտի շինենք»։ Դե իրեն կփոխանցեք։ Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում մեր ելույթներին, ապա ձեր գործընկերներից հարցրեք, թե մեր ելույթներն ինչ մասին են, որովհետեւ ես ձեզ խորհրդարանական դիվանագիտության որեւէ հարթակում չեմ տեսել։ Փաշինյանին փոխանցեք՝ երբ խոսում է ՄԱԿ-ի 4 բանաձեւերից, ինչն ադրբեջանական թեզ է, երբ ներմուծում է Ալմա Աթան, որը ՀՀ-ի համար պատուհաս է դարձել եւ մնալու  է պատուհաս․․․իրեն փոխանցեք ձեր ասելիքը»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի այսօրվա ելույթին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա շարունակեց․ «Պատգամավորներից մեկը խոսել էր նաեւ վասալությունից։ Ուզում եմ հիշեմ՝ ձեզանից որեւէ մեկն այս ամբիոնից անդրադարձե՞լ է Լուկաշենկոյի հայտնի հայտարարությանը։ Բացի մեզանից։ Կամ, կարո՞ղ է վասալության դրսեւորում է, երբ ադրբեջանական առաջարկը՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերություններն Արցախի հարցից զատելու, դուք ներկայացնում եք որպես ՀՀ առաջարկ։ Էլ չասեմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը, նախագահ Քոչարյանն ու նախագահ Սարգսյանն իրենց բոլոր կառավարման տարիներին ՌԴ նախագահներին գումարային առումով այդքան շնորհակալություն չեն հայտնել, ինչքան Փաշինյանը՝ վերջին չորս տարում»։

Մամիջանյանը դարձավ նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթին․ «Պարոն Կոնջորյան, ասում եք, թե կարող է մոռանաք ընդդիմադիրների դեմքը։ Դե, ձեր դեմքը կարծես թե ոչ մեկ չի մոռանում, բայց մի խնդիր կա։ Մոռանում ենք, թե դուք որ քաղաքական ուժն եք հիմա ներկայացնում։ Սկզբում ՀԺԱՄ-ի երտթեւի նախագահն էիք, հետո լուսավորող պատգամավոր, հիմա՝ ոնց որ ՔՊ-ից»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթին, Հայկ Մամիջանյանը նշեց․ «Պարոն Սիմոնյանն այդպես էլ չի հասկացել, որ այդ մեդալի շնորհումը եղել է փոխադարձության հիմքով։ Չի հասկացել, որ դրանից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել։ Դրանից հետո եղել են պետական այցեր, կարեւոր փաստաթղթերի ստորագրումներ, եւ 50 000 տոննա սպառազինություն անվճար եկել է ՀՀ։ ՀՀ-ն գործարանային գներով զենքի գնումներ է արել ՌԴ-ից, եւ մենք չենք բողոքել, թե մեզ զենք չեն վաճառում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728