«Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման գաղափարից»,- «Առավոտի»-ի հարցին՝ նախատեսվու՞մ է արդյոք եռակողմ հանդիպում առաջիկայում, ի պատասխան հայտնեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ռուսաստանն այդ մտքից չի հրաժարվել և ցանկանում է հնարավորինս օգտագործել իր ձեռքի տակ ունեցած հնարավորությունները՝ հարթակների և ֆորմատի առումով, հետագա առաջընթացի համար, որը կհանգեցնի իրավիճակի կայունացմանը», – ասաց Սերգեյ Ռյաբկովը։
Հիշեցնենք, որ նախորդ նախատեսված հանդիպումը՝ 2022թ. դեկտեմբերին, չկայացավ, քանի որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա եւ հանդիպել ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Պատճառաբանությունը Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած իրավիճակն էր:
Կարդացեք նաև
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա