Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես «Իդրամ»-ի աշխատակիցներ ներկայանալով 21 վարկային պայմանագիր են կնքել ու հափշտակել 9․200․000 դրամ գումար. 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Փետրվար 09,2023 16:58

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով համակարգչային եղանակով հափշտակություններ կատարելու դեպքեր:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 34-ամյա և Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչները, մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն կատարելու շուրջ, «Facebook.com» կայքում գրանցված տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով ներկայացել են որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակիցներ։ Նշված հավելվածով բոնուսներ կամ արտոնյալ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ մտացածին խոստումներ ներկայացնելով և այլ պատրվակներով, վերջիններս քաղաքացիներից ստացել են նրանց անվամբ նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին ապօրինի հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ տվյալները և դրանց միջոցով նրանց անվամբ, առանց այդ քաղաքացիների գիտության ու համաձայնության, 21 վարկային պայմանագրեր են կնքել և հափշտակել դրանցով հաստատված ընդհանուր 9․200․000 ՀՀ դրամ գումարը:

Ենթադրյալ հանցագործությունը կատարած վերոնշյալ անձինք, միջոցներ ձեռնարկելով միմյանց այլուրեքությունն ապահովելու համար, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տվյալն առանց օրենքով, կամ պայմանագրով, կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելու միջոցով կատարել են համակարգչային հափշտակություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 31 և 34-ամյա տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Նշված 2 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ենթադրյալ հանցագործության մեջ ներգրավված մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728