Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեում բանտում ազատազրկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային:
Ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում։
«Երկրի ողջ իշխանությունը քո ձեռքում է, աշխարհի օգնությունն ենք ստանում, բայց քեզ անցնելով չենք կարողանում հասնել մեր եղբայրներին։ Խնդիրը դո՛ւ ես, Էրդողա՛ն»։
Մեկ այլ գրառման մեջ նա գրել էր, որ Էրդողանը սարսափելի տառապանքներ ապրող մարդկանց նայելիս միթե չի տեսնում իր զավակին, մորը, հորը և թանկագին մարդկանց. «Ոչ, նրանց տեսնում է որպես քվե ապահովող առարկաներ»:
Կարդացեք նաև
«Մենք՝ 85 մլն մարդիկս, և դու տարբեր աշխարհների մարդիկ ենք, դու մոռացել ես մարդկությունը։ Վերջապես իջի՛ր էս ժողովրդի վզից»,- եզրափակել էր Դեմիրթաշը։