Հրաժարվելու պատճառն այն է, որ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) որոշել է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի հավաքականներին թույլ տալ՝ մասնակցել իրենց երկրների պետական դրոշներով եւ օրհներգերով: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ USA Boxing-ը, որպես հիմնավորում բերելով ՄՕԿ-ի՝ փետրվարի 2-ի որոշումը, որով արգելվում է միջազգային մրցումներում Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշի, օրհներգի եւ ցանկացած տարբերանշանի օգտագործումը:
USA Boxing-ը նաեւ ուշադրություն է հրավիրել IBA-ի կառավարման ոչ թափանցիկ ֆինանսավորման վրա եւ դրա կախվածությունը պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունից:
Կանանց աշխարհի առաջնությունը կայանալու է մարտ ամսին, Նյու-Դելիում, իսկ տղամարդկանց առաջնությունը՝ մայիսին, Տաշքենդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ