Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․«Շուտով ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը կմտնի Հայաստան»

Փետրվար 09,2023 16:09

«2022-ին Հայաստանում ներդրումների ծավալն աճել է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալներն ամբողջական ներդրումների վերաբերյալ դեռ չեն հրապարակվել, սակայն 9 ամսվա տվյալներով՝  ներդրումների ծավալն աճել է մոտ 20%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են եւ հասել մոտ 700 մլն դոլարի․«Հույս կա, որ տարվա արդյունքներով կունենանք 1 միլիարդին մոտ թիվ՝ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, իսկ դա ռեկորդային բարձր թիվ է»։

Նախարարի խոսքով՝  կառավարության ծրագրի համաձայն ներդրումներ- ՀՆԱ  հարաբերակցությունը պետք է հասցնել մինչեւ 25%-ի, հիմա այդ հարաբերակցությունը 18%-ի սահմաններում է։

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով մենք ուշադրությունը դարձնում ենք աշխարհի 500 խոշորագույն ընկերություններին Հայաստան բերելու ուղղությամբ, որովհետեւ այդ ընկերությունները միասին երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում գիտահետազոտական աշխատանքների եւ գիտության զարգացման վրա, քան աշխարհի բոլոր կառավարություններն ու բոլոր ընկերությունները միասին վերցրած։ Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան գերարժեքավոր է մեզ համար։ Շատ շուտով կունենանք լավ նորություն, գործարք կա, որը շուտով կավարտվի՝ ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը Հայաստանում ընկերություն ձեռք բերելու միջոցով կմտնի Հայաստան»,-ասաց Քերոբյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728