«Մենք չենք նախատեսում Ռուսաստանի եւ Բելառուսի պատվիրակությունների, ինչպես նաեւ այդ երկրների պետական դրոշների ներկայությունը 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում: Միակ տարբերակը, որը մենք դիտարկում ենք, չեզոք մարզիկների մրցելույթներն են, ինչը մենք տեսել ենք անցած տարի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում կամ վերջերս ավարտված Australian Open-ում, ինչպես նաեւ՝ մյուս պրոֆեսիոնալ մարզական լիգաներում»,- ՄՕԿ-ի այս հայտարարությունը մեջբերում է ամերիկյան մամուլը:
ՄՕԿ-ը միջազգային մրցումներին Ռուսաստանի մարզիկների մասնակցության համար սահմանել է երկու նախապայման. ՎԱԴԱ-ի կանոնակարգի պահպանում եւ Ուկրաինայում ընթացիկ իրավիճակի աջակցության բացակայություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ