Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահացածը» կստանա ՀՀ նոր անձնագիրը

Փետրվար 09,2023 16:00

Հայաստանից տեւական ժամանակ բացակայելու եւ հարազատների մոտ նրա գտնվելու վայրի մասին լուր չունենալու հիմքով դեռեւս 2012թ.-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը ՀՀ քաղաքացուն մահացած էր ճանաչել: Այդ ամենից անտեղյակ քաղաքացին 2022 թվականին վերադառնում է Հայաստան եւ նոր անձնագիր ստանալու համար դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղից էլ տեղեկանում է, որ ըստ պետական մարմինների համակարգի, համարվում է մահացած, եւ նրան չեն կարող նոր անձնագիր տրամադրել: Քաղաքացին դիմում է «AM» իրավաբանական ընկերություն:

Նրան մահացած ճանաչելու մասին վճիռն անվավեր համարելու խնդրանքով ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը 2022 թվականի օգոստոսին դիմում է ներկայացնում Երեւանի դատարան: AM իրավաբանական գրասենյակից տեղեկացանք, որ 3 ամիս տեւած քննության արդյունքում դատարանը բավարարել է փաստաբանի դիմումը եւ կայացրել վճիռ, որի հիման վրա ՔԿԱԳ գործակալությունը վերացրել է քաղաքացու մահվան վերաբերյալ ակտային գրանցումը, եւ քաղաքացին կարող է ստանալ ՀՀ նոր անձնագիր:

«Առավոտ» օրաթերթ
08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728