Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ Դիզվառելքի գները կարող են աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով

Փետրվար 09,2023 15:30

«Լրացուցիչ դժվարություններ են առաջացել դիզվառելիքի ներմուծման հետ կապված, որովհետեւ ուժի մեջ են մտել նավթամթերքին առնչվող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հետեւաբար, դժվար է պատկերացնել, թե երբ Հայաստանի լաստանավային հաղորդակցության հարցը լուծում կստանա»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ի պատասխան հարցի՝ թե ո՞ր փուլում է լաստանավի շահագործման հարցը։

Նա հավելեց՝ ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ եւ լաստանավային հաղորդակցության կարեւորությունն աճել է։

Անդրադառնալով վառելիքի խնդրին՝ ասաց՝ եթե կառավարությունը չկարողանա լուծել դիզվառելիքի անխափան մատակարարման հարցը, ապա, ամենայն հավանականությամբ, Հայաստանում դիզվառելիքի գինը կաճի․«Բայց մենք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով աշխատում ենք Վրաստանի, Ռուսաստանի եւ մյուս բոլոր երկրների մեր գործընկերների հետ, որպեսզի պարենային անվտանգության կարեւորագույն բաղադրիչի՝ դիզվառելիքի պակաս Հայաստանը չունենա»,– ասաց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728