Aravot.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին ԱԳ և ԸԲԿ խմբի ավագ օ/լ Շահնազարյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզվել է, որ 2020-2021թթ. «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի կողմից որպես նվեր Սարիգյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցին տրված թվով 21 հատ «Լենովո» տեսակի պլանշետները չեն մուտքագրվել դպրոցի հիմնական միջոցների հաշվեկշռում։
Ըստ նույն աղբյուրի՝ նշված 21 պլանշետներից հայտնաբերվել է 18 -ը, իսկ 3 հատը Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լ․ Ռ-ն վերցրել է։
Հաղորդումը, զեկուցագիրը, ամփոփագիրն ու կից փաստաթղթերն ուղղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: