«Ասենք՝ սրանից ծիծաղելի բան ես չգիտեմ ոնց կարելի է մտածել, երեւի ավելի լավ էր՝ հումորային ակումբ հիմնեիք, քան քաղաքական միավոր: Ինչի՞ մասին է խոսքը․ բոլորի աչքի առաջ են հարաբերությունների այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր բոլոր գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի հետ»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը բոլոր գործընկերների հետ վատթարացրել է հարաբերությունները։
Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «Ռուսաստանի հետ մենք վարում ենք արժանապատիվ, գործընկերային, ռազմավարական քաղաքականություն։ Եվ մեր երկրի դեսպանները, ներողություն արտահայտության համար, երբեք չեն կզելու որեւէ այլ երկրում»։
Անդրադառնալով Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ ընդդիմության հարցադրումներին՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց․ «Էլի քաղաքական թեմա դարձրիք։ Իշխանությունը մարդասիրական քայլ է արել, ճիշտ է արել։ Վստահ եմ, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը ողջունում է դա։ Հայ ենք, քրիստոնյա ենք, մարդասեր ենք։ Լավ ենք անում, ճիշտ ենք անում, թշնամանքը պետք է կառավարել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ