«Այո, գնացեք ընտրությունների, եթե չեք խաբել ձեր 680 000 ընտրողներին, որոնց ասում էինք, թե գալիս եք Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու եւ հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։ Բայց անում եք լրիվ հակառակը»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր իշխանությանը նման առաջարկ հղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Բա դուք լեգիտի՞մ եք, դուք ձեզ լեգիտի՞մ եք համարում,-հարցադրում արեց Արծվիկ Մինասյանը եւ շարունակեց,-հնարավոր չէ զարգացում, քանի դեռ իշխանությունը խաբում է, քողարկում իրականությունը մանիպուլյացիաներով, իբր խաղաղության օրակարգ է առաջ տանում՝ թշնամու առաջ գլուխ խոնարհելով։ Սթափվեք։ Դուք մեզ չեք կարող մեղադրել դավաճանության մեջ։ Ձեր արտահայտությունները գալիս են ձեր ներքին վախերից, որովհետեւ գիտակցում եք, որ ձեր առանձին անձանց, պաշտոնյաների, նաեւ պատգամավորների որոշ մասի առերեւույթ պետական դավաճանության վարքագիծն է, որ ձեզ վախ է ներշնչում»։
Մինասյանը նաեւ կոչ արեց ատելությունն ու չարությունը մի կողմ դնել։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ իրենց որեւէ մեկը չի կարող դավաճանության մեջ մեղադրել․ «Հրապարակում դուք էիք մարդկանց սպանություններ բեմադրում եւ փողոցում մի ողջ քաղաքական ուժի դավաճան անվանում։ Դուք էիք, որ ձեզ չընտրողների հանդեպ սեռական հայհոյանքներով էիք առաջնորդվում, ու խոսում եք ատելությունի՞ց»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ