Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել

Փետրվար 09,2023 13:34

Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

«Մեքսիկայի կենսունակ հայ համայնքի շարունակական քարոզչությունը՝ ուս ուսի, կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, ապահովել է Սենատի ճնշող աջակցությունը Մեքսիկայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Հայ ազգը շնորհակալություն է հայտնում տասնամյակներ տեւած այս արշավի հերոսներին, այդ թվում՝ Սոնյա Առաքելյանին՝ իր հզոր, սկզբունքային առաջնորդության համար՝ հանուն ճշմարտության այս ուղենշային հաղթանակի։ Նա ողջունեց այս պատմական լուրը՝ հայտարարելով. «Այսօր Մեքսիկան կանգնած է պատմության ճիշտ կողմում»»,- մասնավորապես, նշված է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728