ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան Արցախի ապաշրջափակման մասին բանաձև է ներկայացրել՝ Կոնգրեսի հայկական խմբի գլխավորությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ և ամերիկյան քաղաքացիական հասարակության կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի աջակցությամբ:
Բանաձևով պահանջում են ուժեղացնել ԱՄՆ ճնշումը Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու 120,000 հայերի շրջափակումն իրենց բնօրրանում՝ Արցախում: