«Մենք խոսելու ենք բոլորի հետ՝ անկախ նրանից, թ ինչ վերաբերմունք ունենք նրանց հանդեպ, անկախ նրանից, թե ինչ է եղել պատմական տարբեր դարաշրջաններում։ Խոսակցության մեջ մտնելը մեր շահերից է բխում։ Սրա-նրա մանրադրամը չպետք է դառնանք»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Չպետք է դա անենք ատելության շղարշի տակ։ Պետք է անենք համագործակցաբար»,-նշեց նա։ Արշակյանի դիտարկումները Թուրքիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու շուրջ գնահատականների համատեքստում էին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ