Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը

Փետրվար 09,2023 15:26

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը, հայտնում է BBC-ն: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի քննադատները կարծում են, որ իշխանությունները շատ դանդաղ են արձագանքել աղետին, և վատ են պատրաստված եղել դրան:

Էրդողանը խոստովանել է, որ եղել են «որոշակի խնդիրներ», սակայն այժմ, նրա խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ է:

Երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավար, առաջիկա ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նրա հետ չի համաձայնել: «Եթե կա մեկ մարդ, ով պատասխանատու է սրա համար, դա Էրդողանն է»,- ասել է նա:

Արդեն երրորդ օրն է, փլատակների տակ դեռ մարդիկ կան: Տուժած շրջաններում ջերմաստիճանը զրոյից ցածր է, ինչը նվազեցնում է փլատակների տակից ողջ մնացած մարդկանց հանելու հավանականությունը: Բացի այդ, ողջ մնացածները զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում, ինչը բարձրացնում է ցրտահարվելու ռիսկերը:

«Կա երկրորդային աղետի իրական վտանգ, որը կարող է վնաս հասցնել ավելի մեծ թվով մարդկանց,  քան հաշվվում էր սկզբում»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ երկրաշարժի հետևնաքների չեզոքացման մենեջեր Ռոբերտ Հոլդենը:

Հարևան Սիրիայում իրավիճակն առավել ծանր է: Նախքան երկրաշարժը Թուրքիայի հետ սահմանին բաց էր միակ անցակետը՝ Բաբ ալ-Հաուան: Սակայն հիմա դեպի անցակետ տանող ճանապարհն արգելափակված է և անանցանելի է:

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ կհաջողվի արագ վերականգնել դեպի անցակետ տանող ենթակառուցվածքները: Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին ասում են, որ շուտով ևս երկու անցակետ կբացեն:

Հայտնի է, որ Թուրքիային սահմանակցող Իդլիբ նահանգում, որը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վերահսկողությունից դուրս, զոհվել է 1500 մարդ:

Սիրիայի իշխանություններն ասում են, որ արևմտյան պատժամիջոցներն ավելի են խորացնում աղետը: «Եվրոպական և ամերիկյան պատժամիջոցների պատճառով մենք ունենք բուլդոզերների պակաս, չեն հերիքում վերամբարձ կռունկները, չի հերիքում նավթը»,- ասել է Ասադի խորհրդական Բութայնա Շաբաանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728