Ermenihaber. Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել:
Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացել է 12.873, վիրավորվել 62.937 քաղաքացի: Երկրաշարժը ավերածությունների պատճառ է դարձել Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիյե, Գազիանթեփ, Շանլիուրֆա, Ադըյաման, Մալաթիա, Հաթայ քաղաքներում ու դրանց հարակից շրջաններում:
Նշվել է նաև, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 113 հազար մարդ, տարբեր երկրի գերատեսչություններից: Աշխատանքներին մասնակցում են նաև հազարավոր փրկարարներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
Աղետի գոտի է այցելել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը տեղում խոստացել է, որ կառավարությունը բոլոր ավերված շենքերի փոխարեն նորերը կկառուցի 1 տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
«Ա». Երկրաշարժի հետևանքով վնասվել է նաև Թուրքիան և Սիրիան կապող ճանապարհը: