Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունը շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումներ է իրականացնում. Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 09,2023 12:04

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով կառավարությունը իրականացնում է միջոցառումներ։

Առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն՝

1) անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի ու ֆիզիկական անձանց)՝ 136 000 ՀՀ դրամի չափով.

2) արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց` 68 000 ՀՀ դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728