«Սիրելի գործընկերներ, կներեք այս ամբիոնից իշխանական պատգամավորների՝ մեր երկրի, մեր երկու հանրապետությունների շահերին հակասող հայտարարությունների համար։ Բայց եւ, սիրելի գործընկերներ, անկեղծ ասեմ` ձեզ տեղն է։ Հատկապես իշխանական խմբակցություններ, եղբայրներ ու քույրեր՝ պատգամավորներ, ձեզ տեղն է․․․ քանի տարի ասում էինք, որ ՀՀ-ի իշխանության ղեկին հայ ժողովրդի, Արցախի շահերը չսպասարկող ուժն է։ Հույս ունեիք, որ ինչ-որ բան կարող եք փոխե՞լ։ Տեսա՞ք, որ չեք փոխում»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում, այսօր այսօր դիմելով Արցախի Հանրապետության ԱԺ հինգ խմբակցությունների պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց․ «Տեսաք, որ նույնիսկ ձեր ահազանգերից հետո ավելի ահավոր հայտարարություններ են լինում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ