Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է իր հերթական նախագիծը։ 2023 թվականի սկզբին լույս տեսավ «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։
Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո զարգացնելով իր մոտեցումը՝ այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով և հասանելի դարձնելով այն առցանց:
Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։ Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի՝ համապատասխանում են A1 և A2, B1 և B2, C1 և C2 մակարդակներին:
Այն է՝
- ներածական դասընթաց (ութ դաս). թույլ է տալիս տիրապետել հայոց այբուբենի տառերին և ծանոթանալ քերականության հիմունքներին և հիմնական բառապաշարին,
- հիմնական դասընթաց (ութ դաս). ապահովում է հայերենի իմացության շեմային մակարդակ,
- ընդլայնված դասընթաց (ութ դաս). ներառում է ավելացված բարդության քերականական նյութի ուսումնասիրություն և բառապաշարի ընդլայնված քանակի յուրացում,
- հավելված- քերականական տեղեկատու և ուսումնական բառարան:
Դասագրքում ներկայացված է հայերենի զրոյից փուլառփուլ լիարժեք յուրացման համակարգ, որի աուդիո նյութերը հասանելի են առցանց։
Հայերենի՝ որպես օտար լեզվի դասագիրք՝ «Կռունկ Հայաստանի»-ն օգտակար է.
- մեծահասակներին, ովքեր կսովորեն հայոց լեզուն անձնական, ընտանեկան կամ մասնագիտական նպատակներով, .
- լեզվին մասամբ տիրապետող մեծահասակներին, ովքեր ցանկանում են լիարժեք յուրացնել հայերենի դժվար ասպեկտներն ու ծածկել հայերենի իմացության բացերը,
- ուսուցիչներին, ովքեր օգնում են լեզվաբանական կուրսերի և կիրակնօրյա դպրոցների ուսանողներին, վերաբնակիչներին, միգրանտներին՝ մշակելով դասընթացներ կամ անհատական ծրագրեր նրանց համար:
«Կռունկ Հայաստանի» դասագիրքը կարելի է գնել՝
Երևանում՝ Epigraph խանութ-սրահում https://www.facebook.com/epigraph.stationery/
https://www.instagram.com/epigraph.artshop/
Մոսկվայում՝ «ArkMedia» հրատարակչության կայքում՝ https://arkmedia.ru/