Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ լեգիտիմացրեց այդ արտահայտությունը»․ Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

Փետրվար 09,2023 11:16

Ընդդիմությունն ԱԺ ամբիոնից խոսում է իշխանության՝ քաղաքական բարոյականություն չունենալու, երկիրը ծախելու, ապազգային մոտեցումների մասին, սակայն իր իսկ աշխատանքը խորհրդարանական դիվանագիտությունում  տեսանելի չէ։ Այս մասին այսօր ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Հիշեցի, որ բոլոր նիստերի ժամանակ ընդդիմադիրները խոսում էին «Զանգեզուրի միջանցքի» մասին, մինչդեռ իշխանությունը պարբերաբար հորդորում էր այդ եզրույթը չօգտագործել, որովհետեւ միջանցք չկա։ Որոշ ժամանակ անց Ալիեւն ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նման բան չկա, որ ինքն է դա ներմուծել քաղաքական խոսույթ։ Ո՞վ լեգիտիմացրեց այդ արտահայտությունը եւ այնքան խոսեց, որ հանրությունն ընդունեց դա որպես ճշմարտություն, իսկ միջազգային հանրության համար դա դարձավ սովորական»,-հարցադրում արեց  Լուսինե Բադալյանը։

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել էր, որ Ադրբեջանը պահանջում է իր «պատմական» «Էրիվանն» ու «Գյոկչան»։ Լուսինե Բադալյանն այս առնչությամբ դիմեց ընդդիմադիրներին․ «Լավ կլիներ այս ամբիոնից դա ասելու փոխարեն Ալիեւին ասեիք՝ եթե հին Հունաստանը, Հռոմը եւ Իրանը որոշեն իրենց պատմական տարածքները վերականգնել, Ադրբեջանն ու Թուրքիան էլ տեղ չեն ունենա քարտեզի վրա։ Այն ժամանակ էլ պատերազմի մեղքն էիք մեր վրա բարդում։ Ո՞ւմ եք ուզում այդքան հուսահատորեն դուք արդարացնել։ Դա՞ է ձեր խորհրդարանական դիվանագիտությունը։ Ցավում եմ, որ մեր հանդեպ ատելությունը ջնջել է իշխանության եւ պետության դեմ աշխատելու նուրբ սահմանը»։

Լուսինե Բադալյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնպիսի նշաձող է վերցրել, որը գուցե երբեւէ նախկինում չի ունեցել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728