Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ սահմաններին զորքերի կուտակումներն ուժի ցուցադրություն են՝ սպառնալիք, ոչ թե զինվորական շքերթ՝ ի պատիվ ՀՀ իշխանության»

Փետրվար 09,2023 11:07

«Հաստատում եմ Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում ՀՀ-ին սկսել են խեթ նայել։ Ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, այլեւ Իրանում, ՌԴ-ում, նաեւ՝ ԱՄՆ-ում։ Երբ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակում էր մարզպետ, պատճառաբանեց, որ դա պայմանավորված է նարկոտրաֆիկով։ Իրանին, մեղմ ասած, այդ հայտարարությունը դուր չեկավ։ Գուցե դա է պատճառը, որ ինչպես Փաշինյանն էր հայտարարում, պատերազմի ժամանակ զենք ու փող ունեինք, բայց բերել չէինք կարողանում»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այսօր ավելի քան լարված են, եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները դրա վկայությունն են․ «Կարեւորը միայն այն չէ, ինչ ասաց Լավրովը, այլ թե ինչու ասաց։ Իշխանությունն ասում է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստան չէ, բայց պետք չէ պատրանք ստեղծել, թե մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ են»։

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ ՀՀ իշխանությունը բոլոր բարեկամների ու դաշնակիցների հետ հարաբերությունների ձախողումը փորձում է կոմպենսացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմամբ․ «Սակայն այստեղ էլ են ձախողել։ Որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական գործողությունները մեր դեմ չեն նվազում։ Ադրբեջանը խոսում է «Էրիվանի» ու «Գյոկչայի» մասին, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ խոսում է նախապայմաններից, շարունակում է սպառնալ։ ՀՀ սահմաններին զորքերի կուտակումներն ուժի ցուցադրություն են՝ սպառնալիք, ոչ թե զինվորական շքերթ՝ ի պատիվ ՀՀ իշխանության»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց պատգամավորի ելույթին․ «Ձեզ լսելով իրոք հասկացա, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728