ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինձ հետ շաղկապված գործով Փաշինյան-Քյարամյան-քննչական խմբի ղեկավար շղթան աշխատում է «անխափան»:
Անբարոյականությունների, շանտաժի, սրիկայության այնպիսի շքերթ է, որ այդ մարդկանց սերունդներն էլ ավելի են ամաչելու իրենց հայրերի գործած արարքների պատճառով:
Ճնշում են գործադրում ինձ շրջապատողներից մինչ այն մարդկանց վրա, ում հետ ժամանակին աշխատել եմ:
Կարդացեք նաև
Չունենալով ապացուցող որևէ փաստ, նմանատիպ քայլերով՝ բարոյական մեղքն ինձ վրա իբրև բարդելով, «հոգեբանական պատանդներ» վերցնելով, փորձում են ստեղծել պատրանք, որ Արմեն Աշոտյանը թող գա՝ ինքնախոստովանական ցուցմունք տա:
Եթե ունենային ինձ «բռնելու» հիմքեր, վաղուց կանեին դա:
Պատվաբեր չէ, երբ իբր քո անձնական վրեժը լուծելու համար գործի ես դնում այդ պահին ուսերիդ հայտնված պետական «պագոնների» լիազորությունները:
Այդ ապօրինի ճնշումները միայն ընդգծում են պատվիրատուի եւ պատվեր կատարողների անբարո էությունը։