Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ցրված ուշադրությունը» քաղաքականության մեջ

Փետրվար 09,2023 10:00

Նորությունն ապրում է միայն 1-2 օր: Երբ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, դա մեր հասարակության համար շոկ էր: Մարդիկ հիմնականում դրա մասին էին խոսում ու գրում, սպասում էին, որ մի քանի օրից շրջափակումը կվերանա: Բայց դրանից հետո բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան՝ Լավրով, Արսենյան, Օհանյան, Թուրքիայի երկրաշարժ եւ այլն՝ ֆեյսբուքը մեկ կամ երկու օր այդ ամենը «ծամեց», հետո դա էլ մոռացվեց կամ կմոռացվի: Բայց «արանքում» կորել է հիմնական թեման՝ 120 հազար մեր հայրենակիցներ արդեն երկու ամիս շրջափակման մեջ են, զրկված են կյանքի տարրական պայմաններից, էլ չասած՝ լուրջ հոգեբանական սթրեսի մեջ են: Հայաստանում եւ Սփյուռքում հայերը դրա մասին, կարծես թե, «մոռացել են»: Կամ, ավելի ճիշտ, ուղեղի ինչ-որ «անկյունում» հիշում են, բայց մարդկանց «սրտում» այդ փաստը չկա:

Բացի նրանից, որ ցավալի լուրը, երբ այն, այսպես ասած, «շարունակական բնույթ է կրում», ժամանակի ընթացքում կորցնում է իր սրությունը, կա նաեւ մեկ այլ՝ հոգեբանական պաշտպանական մեխանիզմ. եթե աղետի համար գտնվում է «համոզիչ» բացատրություն, եւ մանավանդ՝ երբ այդ բացատրությունը քեզնից դուրս է, դա մի տեսակ «հանգստացնում» է մարդկանց: «Եթե խնդիրն իմ վերահսկողության տակ չէ, –  ասում են նրանք, – ապա դրա մասին կարելի է եւ չմտածել»:

Ըստ այդ տրամաբանության՝ բավարար է ստանալ հարցի պատասխանը (ճիշտ կամ սխալ), եւ խնդիրը լուծված է: Օրինակ, այսպիսի մի հարց. ինչո՞ւ ենք մենք պարտվել 44-օրյա պատերազմում: Պատասխան. որովհետեւ նախկինները թալանում էին: Քանի որ այդ պատասխանը հասարակության մեծամասնության համար լիովին ընդունելի է, դա այդ նույն մեծամասնությանը կարծես թե «ազատում է» խնդրի շուրջ մտածելու ծանր բեռից:

Նույնը՝ Բերձորի միջանցքը: Ինչո՞ւ  է այն փակ: Պատասխան. ռուսների խաղերն են: Այդ պատասխանը, անկախ նրանից, թե որքանով է ճիշտ, մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիների համար «տրանկվիլիզատորի» դեր է խաղում: Խմեցիր հաբը, հանգստացար եւ անցար քո առօրյա գործերին: Կամ՝ ֆեյսբուքյան առօրյա թեմաներին:

Որոշ վերապահումներով դա կարելի է անվանել «ցրված ուշադրության համախտանիշ», որն, իհարկե, միայն հայերի խնդիրը չէ: Բայց որոշ պետություններ նպատակաուղղված ջանքեր են գործադրում այդ սինդրոմը հաղթահարելու համար: Եվ այդ առումով պետք է օրինակ վերցնել Ադրբեջանից, որը 26 տարի շարունակ կարողացավ կենտրոնացնել թե՛ սեփական հասարակության, թե՛ միջազգային հանրության ուշադրությունն իր ազգային խնդիրների վրա:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հայ says:

    Դուք շատ լավ գիտեք Լաչինի միջանցքի բացման գինը։Դա նույնատիպ միջանցք տրամադրելն է թուրքերին Սյունիքով։
    Դա չի լինելու ոչ մի տարբերակում, դա կլինի մեր վերջը։
    Թե՞ Դուք մտածում եք ,որ պիտի ուժով բացենք։ Հենց դրան էլ սպասում է Ադրբեջանը,որ ուժով վերցնի Սյունիքը։
    Ադրբեջանը 26 տարի գլուխը կախ ուժ հավաքեց ու հարձակվեց մեզ վրա։ Մենք դեռ ուժ չենք հավաքել, որ կարողանանք ուժով հարց լուծել։ Իհարկե,պարոն Աբրահամյան,եթե Դուք տեղեկություն ունեք,որ մեր ռազմական պահեստները լեփ լեցուն են ժամանակակից զինտեխնիկայով և բանակը պատրաստ է մեծ պատերազմի,ապա պետք է քննարկել ուժի կիրառումը։ Ռուսաստանը ասել է,որ դեմ է, իրենց խաղաղապահներին ՄԱԿ ի մանդատ շնորհելուն, այսինքն, ուզում է ասել,որ իր ունեցած մանդատը իրեն բավական է։ Դուրս է գալիս,որ Ռուսաստանը ինքն է փակել այդ ճանապարհը, որպեսզի շանտաժ անի մեզ և մենք ստիպված լինենք միջանցք տրամադրել թուրքական աշխարհին։
    Ես ուզում եմ հասկանալ,մեր Արցախի հայրենակիցները համաձայ՞ն են դրան,չէ որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է։ Ես շատ եմ նկատել, ընդդիմադիրների շարքերում մարդկանց, որոնք Խուտուփ գյուղի համար կարող են իրենց մեջտեղից ճղել,բայց երբ խոսք է գնում Սյունիքով միջանցքի (ոչ թե ճանապարհի)մասին,ասում են շատ հանգիստ,որ դա կարելի է քննարկել։
    Ո՞նց կարելի է Հայաստանի ինքնիշխան հողը,այն էլ, որը ապահովում է սահման Իրանի հետ սակարկման առարկա դարձնել։Մենք ընդամենը 2 սահման ունենք՝ Վրաստան և Իրան։Եթե մենք զրկվենք ևս մեկ սահմանից, ապա Հայաստանը կդառնա փակուղի։
    Վրաստանը օֆիցիալ կփոխի մեր անվանումը, Սոմխեթին կդառնա Չիխի (տուպիկ)։
    Իսկ նախկինների մեղքը միայն ուտելու մեջ չէ ,այլ որ 26 տարի շարունակ թույլ են տվել Ադրբեջանին բանակցությունների իմիտացիա ստեղծել և այդ ժամանակն օգտագործել զինվելու և ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար։
    Հիմա ժամանակն է,որ մենք մեծ մեծ խոսելու փոխարեն, դիմանանք։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Հայ: Շնորհակալություն մեկնաբանության համար: Միայն թե խնդրում եմ նշել, թե որտեղ եք Դուք կարդացել, որ ես առաջարկում եմ ուժով բացել Լաչինի միջանցքը:

      • Հայ says:

        Ես նման բան չեմ ասել,պարզապես նշել եմ տարբերակներ։
        Ասել եմ ,եթե Դուք ուժի տարբերակն եք ուզում քննարկել,ապա դա իմ ունեցած տեղեկությամբ հնարավոր չէ։Եթե Սյունիքով միջանցքի տարբերակն եք ուզում քննարկել ,ապա только через мой труп. Ռուսներին ստիպել,որ նրանք կատարեն իրենց պարտականությունները և բացեն միջանցքը,նույնպես ֆանտաստիկայի ժանրից է։
        Եթե Դուք, ինձ կամ մյուսին մեղադրում եք,որ մենք մոռացել ենք 120 000 հայի,ապա Դուք,հավանաբար, նկատի ունեք ոչ թե մեր ֆիզիկական հիշողությունը,այլ այն,որ մենք կոնկրետ ոչ մի գործողություն չենք անում,որ նպաստենք միջանցքի բացմանը։
        Ես էլ ուզում եմ իմանալ Դուք ինչ գործողություններ եք առաջարկում,շատ կոնկրետ։
        Դուք ասում եք,որ մենք մոռացել ենք մեր 120 000 հային։ Ես չեմ մոռացել,բայց քանի որ հիմա կոնկրետ գործողություն չեմ անում,որ իրենց կյանքը թեթևացնեմ(քանի որ չգիտեմ ինչ անեմ)ինքս ինձ դասում եմ մոռացողների շարքին։ Ես չգիտեմ Դուք ում նկատի ունեք,բայց հաստատ գիտեմ,որ այն մարդիկ,որոնք իրոք մոռացել են, ոչ Ձեր օրաթերթն են կարդում,ոչ էլ Ձեր հարցազրույցներն են լսում։

    • Blog_H says:

      Դէպքերի ներկայ ընթացքով, Բերձորի ճանապարհը բանան կամ չբանան, միեւնոյնն է: Հայաստանի վրայով իրենց այն ուզած միջանցքից՝ թուրքերը երբեք վազ չեն անցնիր, չեն հրաժարիր, երբեք: Նոյնիսկ եթէ երդուեն ու ստորագրեն որ, լաւ, չեն ուզում, դա բան չի փոխեր: Եւ մեյ մը որ հասնին իրենց այդ յաջորդ – հանգրուանային – նպատակին եւս, կը շարունակեն իրենց առաջխաղացը: Ասկե ետք, լուծումը ի՞նչ է, չգիտեմ: Սակայն շատ յստակ է որ այս է կացութիւնը եւ հեռանկարները. գոնէ եօթը դարերու Պատմութեան լոյսին տակ:
       
      Իսկ որ ասում էք՝ «դա կլինի մեր վերջը», կը նշանակէ թէ տակաւին չէք գիտակցում թէ արդէն ինչ վիճակում էք: Ձեր վերջը արդէն կատարուած իրողութիւն է:
       
      Այժմ տեղի ունեցածը նման է գլուխը անջատուած հաւին, որ դեռ աշխուժօրէն կը վազվզէ. ամէն կողմ… թեւերը այնպէս մը թափահարելով, որ կարծես թէ նոյնիսկ, հեսա, սկսելու է օդերին մէջ չթռչիլ, արծիւի նման ճախրել… դէպի Ապագայ:

      Մ. Հայդուկ Շամլեան

      • Հայ says:

        Հարգելի հակդուկ։Թուրքիայի և Ռուսաստանի գլուխը խառն է ,պետք է օգտվել այս հանգամանքից։Հետո կարող է նման զուգադիպություն չլինել։
        Միևնույն է վիզը կտրած հավ ենք,ինչպես Դուք եք նկատում, ինչ տարբերություն թե ու՞ր վազենք։
        Եկեք վազենք Եվրոպա,միգուցե իրենք փրկեն մեր մարմինը։

        • Blog_H says:

          Յարգելի Հայ,

          . Նախ նշենք որ այս պարագային, հաւը ինքզինք գլխատեց: Թէ այդ գործընթացը՝ ո՞րմէկ տարիէն սկսաւ, ամէն մէկս տարբեր կարծիք ու գաղափարներ ունի այդ մասին, սակայն արդիւնքը նոյնն է: Ամէն բան կրնար լրիւ տարբեր լինել, եթէ մենք չգործէին ճակատագրական սխալներ, չունենայինք էական թերութիւններ:

          . Եթէ հիմա, գլխատուած վիճակում, իսկապէս կարողանաք հասնիլ Եւրոպա, այդ ալ՝ առանց իյնալու Թուրքիոյ ծոցը, ես ոտքի կը կանգնիմ ու կը ծափահարեմ: Անկեղծօրէն:

          . Խնդիրը այն է որ սակայն, երբ որ գլուխ չունի, հաւը ինչպէ՞ս կրնայ գիտնալ, թէ դէպի ո՞ւր է վազում…

          Մ. Հայդուկ Շամլեան

  2. Blog_H says:

    Խնդրոյ առարկայ syndromը, կարծեմ աւելի շուտ կը համապատասխանէ՝ banalisation ըսուածին: Երբ որ ծայրագոյն աղէտը՝ այլեւս ընթացիկ, սովորական բան կը թուի. բացարձակապէս անհանդուրժելին, կը դառնայ՝ հեշտօրէն տանելի, անկարեւոր, «բնական»:

    Նոյն վիճակին մատնուած են հայերը, ի միջի այլոց՝ 1915ին: Անապատին մէջ իրենց գոգղոթայի ընթացքին:

    • Aha says:

      Haytoug,
      What if we just do exactly what the Turks tell us? Corridor and pushing the Russians out. We’re screwed anyways right? So might as well serve the new masters (Turkey) and offer them what they have been dreaming of: Russians out of the Caucasus! After that we’ll just ask them to treat Armenia like a huge version of the Istanbul Armenian community. We’ll be their well-fed and well-taken-care-of cute puffy dog that totally abolishes its foreign affairs ministry and completely aligns with Turkey on everything international and geopolitical. The whole world would fight endless wars here and there while we would focus on our literature, music, asphalt on the roads, software startups, christianity, books, museums, wine, tuti oghi, dolma and kafta festivals, etc … you get the point.

      Nikol’s statue would replace that of Lenin in Republic Square as the far-sighted and wise leader who was able to take Armenia completely off the geopolitical map and keep its people far and away from useless destruction and futile concepts like nation, country, flag, army, national security, and other similar fake values that only broight suffering to humanity. We would set the example as the nation that wisely chose to break the chain of human destruction by radically refusing to deal with politics. Our president would openly declare that ‘we don’t deal in politics, we’re not political, we’re nice people who just want to live a decent life’ … and perhaps a miracle would thus happen: billions of humans from different countries would have a Eureka moment and wake-up to the fact that we’re all brothers and sisters and that we don’t even need borders or countries. Nikol would thus become the true architect of the allegorical tower of Babel, uniting humanity once and for all 😉

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728