Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձմեռային զորակոչին ճանաչել էին «սահմանափակումով պիտանի»

Փետրվար 09,2023 14:00
zorakoch

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչեւ մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից»: Սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած Ս.Պ.-ի պատմությունն այլ է:

2022 թ. ձմեռային զորակոչին Ս.Պ.-ն ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ թերի բուժզննությունների արդյունքում: Վերջինիս նախկինում 3 անգամ տրամադրվել է տարկետում` առողջական խնդիրների կապակցությամբ: Սակայն ճանաչվել է պիտանի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, կազմակերպության դիմումի հիման վրա, ուղեգրվելով լրացուցիչ հետազոտությունների, զորակոչիկը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ. «ինչպես նախկինում, այժմ եւս շարունակվում է զորակոչիկների թերի, ոչ համալիր զննությունների արդյունքներում վերջիններիս պիտանի ճանաչելու կենտրոնական բժշկական հանձնաժողովի պրակտիկան: Չնայած որոշ դեպքերում զորակոչային հանձնաժողովը զորակոչիկներին ուղեգրում է լրացուցիչ զննության, սակայն դրանք արդյունավետ չեն, քանի որ չեն արտացոլում զորակոչիկների իրական առողջական վիճակը, իսկ զորակոչիկների գանգատները հաճախ անտեսվում են: Ավելին, որոշ բժշկական հաստատությունների կողմից զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ախտորոշումներ տրամադրվում են՝ առանց համապատասխան բուժզննություններ կատարելու»:

Զորակոչային հանձնաժողովների կողմից անտեսվում են նախկինում կատարված այն հետազոտությունները, որոնց արդյունքում զորակոչիկներին տրամադրվել է տարկետում: Պիտանիության մասին որոշումը կայացվում է՝ հիմնվելով թերի եւ իրականությանը չհամապատասխանող ախտորոշումների վրա:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
08.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728