Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ ես ավելի շատ ռուսական զորքեր եմ բերում-տեղակայում սահմանին»․ Փաշինյան

Փետրվար 08,2023 22:44

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ դիտորդական առաքելության ընդունումը մերժեց, իսկ ԵՄ-ինը՝ ոչ, նաեւ ասել է․ «Մեկ այլ խնդիր կա։ Մինչեւ ԵՄ-ի առաքելությունն Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում-տեղակայում ՀՀ-Ադրբեջան սահմանին եւ պատրաստվում է հայ-ռուսական համատեղ, ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է  շատ քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունը կառավարելու համար։ Ու այս գործընթացը շարունակվում է»։

Փաշինյանը նշել է․ «Ընդ որում ասել եմ՝ արեւմուտքում Հայաստանին փորձ է արվել ներկայացնել որպես ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես արեւմտյան դավադրության մասնակից։ Բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին(ենթադրաբար նկատի ունի 2022թ․-ի վերջին Պրահայում քառակողմ հանդիպումը, քանի որ խոսքի սկիզբն այդ հանդիպման հիշատակումն էր պարունակում․-հեղինակ) ներկայացուցիչներ, եւ արեւմտյան գործընկերներն արդեն սկսել էին մեզ խեթ նայել, թե դուք հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ ռուսական, հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք Ադրբեջանի վրա հարձակվել, խեղճ ադրբեջանցիներն էլ ստիպված բարձունքներ են ուզում գրավեն, որ հավասարակշռեն․․․մենք ասացինք՝ շատ լավ, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ ենք ծախսում դրա վրա, եկեք տեղում դիտարկեք ու տեսեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ»։

Պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է.
    — Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…
    Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։»

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728