«Առաջին անգամ բնական աղետի ժամանակ ՀՀ-ն Թուրքիային օգնություն է տրամադրել 1999թ․-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Ոչ միայն ցավակցել է, այլեւ կրկին փրկարարական խումբ ու հումանիտար օգնություն է ուղարկել»,-ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հարցադրումներին՝ կապված Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելու ՀՀ կառավարության որոշման հետ։
Նա նշեց, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Վանի երկրաշարժից հետո առաջարկ է արվել հումանիտար օգնություն ուղարկել, եւ այն ժամանակ վարչապետ Էրդողանը շնորհակալություն էր հայտնել ու ասել, որ օգնություն պետք չի․ «Ինչո՞ւ է ՀՀ-ն 99-ին փրկարարական խումբ ուղարկել Թուրքիա, եւ ոչ եղբայրական Հունաստան։ Աբսուրդ եմ ասում, բայց կրկնում եմ ձեր աբսուրդը»։
Ռուբինյանն ընդդիմությանը նաեւ կոչ արեց պատասխանել՝ ո՞վ է ի վերջո փակել Լաչինի միջանցքը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ