Ինչո՞ւ եք օգնություն ուղարկում Թուրքիա, երբ պատերազմի ժամանակ նույն Թուրքիան բայրաքթարներ էր թափում մեր զինվորների գլխին. այսօր այս հարցին ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց. «Մարդասիրական օգնություն է, մենք գնում ենք մարդկանց օգնելու»:
Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ես նույնիսկ անհարմար եմ զգում պատասխանել»: Դիտարկմանը՝ իսկ անհարմար չե՞ք զգում, որ ձեր իշխանությունը թուրքերին օգնում է՝ նա պատասխանեց. «Ձենդ կտի՛: Պատերազմի ժամանակ, երբ թշնամին գերի է ընկնում, վիրավորվում է, մենք պարտավոր ենք օգնել: Մենք պատերազմական իրողությունների մեջ ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ