«Նախ, ես ամբողջությամբ աջակցում եմ ՀՀ կառավարության խաղաղության օրակարգին եւ այսուհետեւ եւս աշխատելու եմ աջակցել այդ օրակարգին։ Այս որոշումը պետք է դիտարկել թիմային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ բաշխման համատեքստում, ինչը մշտական գործընթաց է պետական համակարգում։ Սկանդալի փնտրտուքն անիմաստ զբաղմունք է»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տված, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ բացատրելով իր որոշումը։
Ապա անդրադարձավ օրակարգային հարցերին՝ ասելով, որ լավ կլիներ Սեյրան Օհանյանն այսօր ներկա լիներ նիստին եւ հնչած խայտառակ մեղադրանքների առնչությամբ պարզաբանումներ ներկայացներ․ «Նույնը վերաբերում է հանրահայտ դաշնակցական Վահե Յաքուբյանին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ