Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալել են 26-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 30 գրամ մարիխուանայով։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։ Երիտասարդի տան խուզարկությամբ հայտնաբերվել է 164 փաթեթ մարիխուանա՝ 300 գրամից ավելի ընդհանուր քաշով։
Նա իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 5 փաթեթ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն