Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Վստահ եմ, որ Գուրգեն Արսենյանի ելույթը խորհրդարանական լսումներում պետպատվեր էր»

Փետրվար 08,2023 17:56

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում, վերլուծելով ընդդիմության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթը, որով նա եւս մեկ անգամ Արցախի 120 հազար մեր հայրենակիցների եւ հայաստանաբնակների միջեւ բաժանարար գիծ քաշելու փորձ արեց, ասաց. «Վստահ եմ, որ դա պետպատվեր էր: Եթե չեք հիշում, ասեմ, որ այդ թեզը սկզբից առաջ էր քաշվում նույնպես քպական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի կողմից:

Քանի որ Գագիկ Մելքոնյանի լսարանը բավականին սահմանափակ է, բնական է, որ այդ թեզը պետք էր մեկ ուրիշ լսարանում, մեկ ուրիշ հարթակից հնչեցնել ավելի կոշտ շեշտադրումներով: Եվ դա արեց Գուրգեն Արսենյանը: Բավականին լավ հարթակ էր, որտեղ հավաքված էին ընդդիմադիր ներկայացուցիչները, ուղիղ եթերին հետեւում էին հարյուր հազարավոր մարդիկ: Այդ պատրվակը օգտագործվեց եւս մեկ անգամ իշխող ուժի կողմից մշակված թեզը հրապարակ նետելու համար:

Այդ քայլի գինը մենք իմացանք հենց երեկ, երբ պարզվեց, որ Արսենյանի որդուն ազատում են քրեական պատասխանատվությունից: Իսկ նրա տղայի մոտ հայտնաբերվել էին կացին եւ դանակ, որոնք որակավորվել էին որպես կենցաղային անհրաժեշտ իրեր: Իհարկե, հասկանալի է, որ կացինը կենցաղային իր է, բայց կացինը կենցաղային իր է, երբ գտնվում է տանը, ավտոտնակում, նկուղում: Իսկ երբ կացինը վերցնում ու դուրս ես գալիս փողոց, դա արդեն դադարում է լինել կենցաղային իր, դա արդեն վտանգ պարունակող իր է:

Այսինքն, երբ Արսենյանը զայրացած որոշել էր պաշտպանել երեք միլիոն հայաստանցիներին՝ 120 հազարին մատաղ անելով, պարզ ու ակնհայտ դարձավ, որ նա 120 հազար հոգուն մատաղ էր անում, որ իր տղային բանտից ազատի: Դա էր նրա ելույթի գինը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728