Գնահատման եւ թեստավորման կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրին, որ ըստ մաթեմատիկա առարկայի միասնական քննությունների առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծության՝ միջին միավորը 10,46 է։ Դրական շեմը չհաղթահարածների թիվը՝ 792 է, ինչը կազմում է քննության մասնակիցների 27,5 տոկոսը։ 18-20 միավոր հավաքածների թիվը 215 է, ինչը կազմում է քննության մասնակիցների 7,5 տոկոսը։ Հայտագրվածների թիվը 2949 էր, քննության մասնակիցների թիվը՝ 2884։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ