Փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վանաձորի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ բուք է։
Կարդացեք նաև
Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ