Ժամանակակից գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանը «Հայելի» ակումբում ասաց, որ պատրաստվում է ստեղծել իր ձեւակերպմամբ՝ մնայուն մի գործ, որը կկոչվի «Անկախության պատմությունը» ու բաղկացած կլինի մի քանի հատորից, դրա համար չի կարողանալու նոր ներկայացումների վրա առայժմ աշխատել։ Ինչ վերաբերում է իր «Պատվախաղ» ներկայացմանը, այն կխաղա վերջին անգամ՝ կիրակի օրը։
Վահրամ Սահակյանն ասաց, որ ներկայացման մեջ ավելացել են նոր կերպարներ․ «Օրինակ, մեծամասնական պատգամավորները, որոնք, պարզվում է, առանձին իրենց հոգեւորականն ունեն։ Նա մտնում է մարդկանց տները ու հարցնում է, թե որ փրկչին եք հավատում, չէ՞ որ իրենք էլ իրենց փրկիչն ունեն՝ փտած բերանով։ Իր անունը Ծայրապետ Խեղապաշտ է, շատ հետաքրքիր կերպար է, բայց չեմ կարող փակագծերը շատ բացել, պետք է գաք ներկայացումը նայեք․․․․
Կար մի կերպար, անունը Թոռնիկ էր, իսկ Թոռնիկը դավաճանի անուն է, որի մոր անունը, օրինակ, Ռազմիկ է, քրոջ անունը՝ Մայրիկ․․․Հիմա նոր ընտանիք է հայտնվել՝ Աջափը, որի եղբոր անունը Սանդալ է, իսկ քրոջ անունը՝ Բոզբաշ»։
Նա դիմեց իր հետեւորդներին․«Դուք ուզում եք, չէ՞, սրանց տեսնել․․․ Սրանցից մեկն էն կերպարն է, որը ձեզ ինտերնետում հարցնում է՝ բա դու խի՞ սահմանին չես, կամ ասում է՝ լափամանդ պրծել է, հետո ասում է՝ մենք ենք ժողովուրդը։ Ինքը ծնվել է Անասնաձորի մարզի գյուղ Համբալահովտում, Բոզբաշը ծնվել է Պղծավան գյուղում, իրենք ընդհանուր Վիժվածքակերտ քաղաքից են․․․»
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ