Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Քլաարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Վրաստանի հնարավոր դերակատարության հարցը: Այս մասին ասել է Քլաարը վրացական «Մոամբե»-ին տված հարցազրույցում:
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մենք խոսել են նրա անձնական մասնակցության և Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ փոխգործակցության մասին, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ դառնալ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև», -ասել է Քլաարը:
Նա հույս է հայտնել, որ ապագայում ԵՄ գործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ ավելի կընդլայնվի և կսերտանա: Նա նաև նշել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության համար ողջունում է Վրաստանի ձգտումը՝ դառնալու կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
«Շատ կարևոր է, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը. Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, շատ կարեւոր է: Մենք վարչապետի հետ քննարկեցինք այդ ուղղությամբ արդեն ձեռնարկված քայլերը, և ես հույս ունեմ, որ ապագայում այդ ուղղությամբ գործակցությունը Եվրամիության ու Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև կդառնա առավել սերտ»,- ասել է Քլաարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ