Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Աղաջանյանը հոգնե՞լ էր, Սինգապո՞ւր է ուզում գնալ․ թիմակցի պարզաբանումը

Փետրվար 08,2023 15:29

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը (լուսանկարում) հրաժարական էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, եւ ՔՊ-ն Սարգիս Խանդանյանին էր առաջադրել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց հղեց՝ ասելով, որ այն շատ լրագրողների անունից է․ «Ձեր ուժի իշխանության տարիներին խայտառակ ակնառու է կադրային քաղաքականությունում ոչ հաշվետու լինելը։ Նշանակում են, մի քանի ամիս հետո հանում, հետո դնում։ Վերջին աղմկոտ դեպքը ՄԻՊ-ն էր։ Ու պաշտոնյաները չեն բացատրում հրաժարականները։ Լրագրողները երկար ժամանակ է՝ փորձում են հասկանալ, թե այս պատասխանատու պահին Էդուարդ Աղաջանյանն ինչո՞ւ է հրաժարական տվել։ Հոգնե՞լ է, ինչպես մամուլն է գրում, Սինգապո՞ւր է ուզում գնալ, դեսպա՞ն է ուզում դառնալ։ Մամուլը ստիպված գրում է, որովհետեւ պարզաբանումներ չկան։ Դուք միշտ հպարտանում եք, որ բաց եք ու թափանցիկ, որ խոնարհվում եք ժողովրդի առաջ, բայց հաշվետվություն չեք տալիս։ Ինչո՞ւ 1,5 տարի պաշտոնավարումից հետո Աղաջանյանը լքեց պաշտոնը»։

Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ հաշվետվողականության վերաբերյալ դիտարկման հետ համաձայն չէ․ «Հասցեատերը պարոն Աղաջանյանն է, բայց մենք, բնականաբար, քննարկել ենք հարցը, քանի որ ոչ միայն գործընկերներ ենք, այլեւ ընկերներ։ Սա պարոն Աղաջանյանի ցանկությունն է եղել՝ հաշվի առնելով նաեւ ռեսուրսների կազմակերպման, իր գործունեության շարունակման արդյունավետությունը։ Վստահ եմ, որ նա հարմար պահի կտա մեկնաբանություն։ Բայց նա ոչ մի տեղ չի գնում, շարունակում է լինել պատգամավոր ու հանձնաժողովի անդամ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728