Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի երրորդ օրը փլատակների տակից ողջ մնացած մարդկանց գտնելու հույսերն աստիճանաբար մարում են:
Վերջին տեղեկություններով Թուրքիայում հաշվվում է 6234 զոհ, Սիրիայում՝ 2500: Ընդ որում, այս թիվը վերջնական չէ և շարունակում է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Ցրտաշունչ ձմեռվա պայմաններում նրանց այնտեղից ողջ վիճակում դուրս հանելու շանսերը գնալով նվազում են:
Սիրիայում աղետը վրա է հասել ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող քաղաքացիական պատերազմի ֆոնին, որի հետևանքով շենքերն արդեն վնասված էին և երկրաշարժից փլուզվել են. փրկարարների և մարդասիրական օգնության հասանելիությունը բազմաթիվ տարածքներ դժվարամատչելի է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ