Այսօր ՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օշական գյուղի Վ․ Ամատունու փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա․-ի դին գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում